Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Աղի հանքի» մոտակայքում այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Ավան 14-րդ փողոցի 1-ին նրբանցքում՝ 2000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում՝ 15 հա, 33-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում` մոտ 2 հա, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 500 քմ, Արարատի մարզի Լանջազատ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Ռայկոմի կանգառի մոտակայքում՝ 2000 քմ, Հրազդան ՀԷԿ-ի մոտակայքում՝ 3 հա, Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում՝ 10 հա, Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում` 1 հա, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում` 1.5 հա, Մարտունի-Լիճք ավտոճանապարհին՝ 800 քմ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի 2-րդ փողոցում՝ 60 հակ, Փարպի գյուղի քարհանքին հարակից տարածքում՝ 2 հա, Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի 4-րդ փողոցում՝ 15 հակ անասնակեր, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի գերեզմանատանը՝ 1000 քմ, Ներքին Գետաշեն գյուղում՝ 800 քմ, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 2-րդ փողոցում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում՝ 10 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս