Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընթանում է երկրորդ տեղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 9-րդ տուրում Արամ Հակոբյանը գերազանցել է Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանին: Հաղթանակ տարավ նաև Հայկ Մարտիրոսյանը: Միավորը կիսեց Շանթ Սարգսյանը:
9-րդ տուրից հետո 7 միավորով երկրորդ տեղում Արամ Հակոբյանն է: 6 միավոր ունի Մանուէլ Պետրոսյանը: 8,5 միավորով առաջին տեղում է Պարհամ Մաղսուդլուն: