Ծառեր ապօրինի հատողները կազատազրկվեն երկու տարի ժամկետով. պատգամավորի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման համար պատժի խստացում» ենթադրող օրինագիծն այսօր ընդունվեց կառավարության նիստում, որը ներկայացրել էր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նախագիծը գործադիրին ներկայարեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նա նշեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ) հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Փոխնախարարը նշեց, որ կառավարությունն ընդունելի է համարում այս կարգավորումները, սակայն ունի նաև վերապահումներ: Նա ընդգծեց, որ իրենք առաջարկում են, որ ե՛ւ պահպանվի կալանքը, ե՛ւ նաեւ ներառվի ազատազրկում պատժատեսակը: Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց նախագծի հեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել կառավարության հետ մեկ միասնական նախագծով հանդես գալու համար: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց, որ ընդհանուր առմամբ, պատգամավորի առաջարկը համահունչ է կառավարության մոտեցումներին, եւ առաջարկեց, որ նախագծին հավանություն տան, իսկ հետո կառավարությունն իր նախագծով կմտնի ԱԺ: Եվ ներկայացված օրինագիծը հավանություն ստացավ կառավարությունում:




Լրահոս