ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավճիռ` ադրբեջանական խնձորների գործով. ինչ որոշվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. ապրիլին Բագրատաշենի մաքսակետով ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրման գործով մեղադրանք է առաջադրվել այդ մաքսակետի 4 պաշտոնյայի: Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 1-ին հերթափոխի նախկին մաքսային տեսուչ, Երեւան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Հարություն Խաչատրյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ, Երեւան քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված  Վահե Ասլանյանին, նախկինում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի 1-ին կարգի մասնագետ, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 1986թ. ծնված  Համբարձում Դավթյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1956թ. ծնված  Խաչիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը»):

Հ. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, մյուսների հանդեպ` կալանավորումը: Քրեական գործը դատարան ուղարկելուց հետո Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ 3 ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է, նրանք կալանքից ազատվել են, նրանց նկատմամբ որպես  խափանման միջոց ընտրվել է գրավը: 

Սույն  քրեական գործով դատաքննությունը  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2017թ. օգոստոսի 18-ին եւ տեւել մեկ տարի: 2018թ. օգոստոսի 22-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է   Հարություն Խաչատրյանին,   Համբարձում Դավթյանին,  Խաչիկ Հակոբյանին մեղավոր ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, Հ. Խաչատրյանին  պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկել 4 տարի ժամկետով, Հ. Դավթյանին այդ  իրավունքից զրկել 2 տարի ժամկետով, Խ. Հակոբյանին նշված  իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, Վ. Ասլանյանին ճանաչել անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 308հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ արդարացնել կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում: Սույն դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Մանրամասները` ArmLur.am-ի  տեսանյութում:




Լրահոս