Նիկոլ Փաշինյանի հրահանգի արդյունքները. դատական համակարգում իրավիճակ է փոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր ոստիկանությանն ու ԱԱԾ-ին զինաթափել ապօրինի զինված խմբավորումները, այդ թվում՝ «իրականացնել ռեյդեր` բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին»:

 Եվ ահա այս հրահանգից հետո դատական համակարգի առանց այն էլ ծանր լուծն ավելի է ծանրացել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահների կողմից արտահերթ միջնորդություններ են  ուղարկվում դատարաններ տարբեր անձանց գաղտնալսելու կամ խուզարկությունների թույլտվություն ունենալու մասով: Ավելին, միջնորդությունների մեծ հերթեր են գոյացել այն մասով,  որ քննիչները խափանման միջոցների, կալանավորման ժամկետների մասով աննախադեպ միջնորդություններ են ներկայացրել դատարաններ: 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` մասնավորապես առավել ակտիվ գործի են անցել ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինները, որոնք ունեն օրենքով սահմանված լիազորություններ դիմել դատարան այս կամ այն անձի բնակարանը խուզարկելու  կամ հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու մասով:

 




Լրահոս