«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովին է դիմել Երեւանի բնակչուհի Իվետա Մուրադյանը, ով տեղեկացրել է, որ ինքը փետրվարի 22-ին դիմել է ՀԷՑ`բնակարանի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու պահանջով: Սակայն ընկերությունը քաղաքացու դիմումը անպատասխան է թողել:
Ավելին քաղաքացին մեկ անգամ եւս դիմել է ՀԷՑ`հունիսի 20-ին, ընկերությունն արձագանքել է հուլիսի 10-ին եւ սպառման էլեկտրական համակարգը էլեկտրական ցանցին միացնելու, մատակարարման պայմանագիր կնքելու համար քաղաքացուց պահանջել է վճարել 138 հազար դրամ: Բայց պարզվում է, որ ՀԷՑ-ը առանց Հանձնաժողովի անհատական որոշման, դիմումատուի բնակարանի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու դեպքում խախտել է էլէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնները:
Ավելին, ընկերությունը սահմանված ժամկետում չի պատասխանել դիմումատուի դիմումին: Ինչի արդյունքում ՀԾԿՀ-ի կողմից ստացել է նախազգուշացում: