
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ հանդիպել համայնքի բնակիչների հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: