Յուրա Մովսիսյանը նոր ակումբ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը նոր ակումբ ունի: Նա վերադարձել է MLS և պայմանագիր կնքել «Չիկագո Ֆայրի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մինչ այդ Մովսիսյանը նախորդ մրցաշրջանում վարձավճորվ հանդես էր գալիս շվեդական «Յուրգորդեն» ակումբում: Մրցաշրջանի վերջում խաղացողը ծանր վնասվածք ստացավ` չկարողանալով ամրապնդվել թիմի հիմնական կազմում: Մովսիսյանի նախորդ ակումբը` «Ռեալ Սոլթ Լեյքը», հրաժարվել էր խաղացողի ծառայություններից` նրան ընդգրկելով պահեստայինների թվում:




Լրահոս