«Ծառուկյան դաշինքի» ձևավորման ակունքներում կանգնած Արման Վարդանյանն ընդդիմադիր կուսակցություն կստեղծի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Ծառուկյան դաշինքի» ձեւավորման ակունքներում կանգնած Արման Վարդանյանը 2017-ի ընտրություններից առաջ նախաձեռնած «Միասնություն» շարժումը կուսակցություն է դարձնում։ Տեւական ժամանակ է՝ այս հարցերով է զբաղված, եւ, ամենայն հավանականությամբ, հայտարարությունը կլինի առաջիկա օրերին։ Նրա գործընկեր Խաչիկ Գալստյանը՝ Ծառուկյանի նախկին խոսնակը, չի մասնակցում գործընթացին։

Մեզ ասացին, որ կուսակցության կորիզը «հին ու մաշված» դեմքերից չէ բաղկացած, բոլորը երիտասարդներ են, պատրաստվում են ընդդիմադիր կուսակցության հայտ ներկայացնել։ Հիշեցնենք, որ ԱԺ վերջին ընտրություններում Վարդանյանը Ծառուկյանի անունից բանակցություններ էր վարում քաղաքական տարբեր ուժերի հետ, սակայն դաշինքի ձեւավորումից «հինգ պակաս» նրա որոշ քայլեր դուր չեկան Ծառուկյանին, ու նա հայտնվեց լուսանցքում»։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս