«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին տարիներին սնկի պես աճում են մասնավոր բուժհաստատությունները: Ով մեծ գումարներ ունի, շատ հեշտությամբ կարող է Հայաստանում կլինիկա բացել, երկու-երեք սարքավորում ներկրել եւ փող աշխատել:
Մանավանդ, երբ ոչ միայն հայտնի բուժհաստատություններում, այլեւ նորաբացերում այցելուների պակաս չկա: Այդ մասին են վկայում գոյացող հերթերը: Որ Հայաստանում հիվանդանոցային բուժհաստատություններն ավելացել են, հաստատում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ եթե 2013-ին դրանք կազմել են 129, 2014-ին` 130, ապա 2015 թվականին` 132:
Համեմատության համար նշենք, որ Սլովենիայում հիվանդանոցների թիվը այդ ժամանակահատվածում կազմել է 30, Սլովակիայում` 138, Չեխիայում` 156, Խորվաթիայում` 76, Լիտվայում` 145, իսկ Իսրայելում` ընդամենը 57:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: