Իրավապահների թիրախում Քոչարյանի ընտանիքն է. Սերժի Վաչոյի գումարը հետ են տվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները, Սաշիկ Սարգսյանի «50» տոկոսի, Լևոն Սարգսյանի դստեր ու որդու քրեական գործերի քննությունը մի կողմ թողած, զբաղված են Քոչարյանի ընտանիքի անդամների՝ ավագ որդու՝ Սեդրակի, և դստեր՝ Գայանեի «գործերով»՝ «Կոնգրես» հյուրանոցի և «փողերի լվացման» հանգամանքներով։ Վերջիններս այս օրերին կանչվել են ԱԱԾ, առայժմ՝ վկայի կարգավիճակով։

Այնուհանդերձ, լավատեղյակները պնդում են, որ ինչպես Մանվել Գրիգորյանի, Մարտի 1-ի, Խաչատուրովի ու Միքայել Հարությունյանի գործերը, այս մեկում ևս «ջուրը շատ է», և իրավապահ մարմինները դժվարանալու են ապացուցման հարցում։

Ի դեպ, տեղեկություն կա, որ օրերս հետ են վերադարձվել Սերժի Վաչոյի գումարները, նրա զարմիկը՝ ռուսահայ գործարար, ներկայացել է իրավապահ մարմիններին ու ասել, որ այդ գումարն իրենն է՝ ի պահ էր տվել։ Մեր զանգերին Վաչիկ Ղազարյանը 2 օր շարունակ չպատասխանեց, որ մեկնաբանություն վերցնեինք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս