ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ԲՀԿ-ական ավագանու թեկնածույին «փռել ասֆալտին». նա մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի կողմից ասֆալտին փռելու հրահանգը հասավ նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Մասնավորապես, նման դեպք է գրանցվել նաև Երևանի ավագանու ԲՀԿ թեկնածու Միքայել Հարությունյանի հետ: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա մանրամասներ հայտնեց: «Երեկ չէ առաջին օրը մեր քարոզարշավի ժամանակ գտնվել ենք Շենգավիթում:

Հետո ընկերներս ասացին, թե ուզում են գան շտաբ, նստել են մեքենաները, եղել են իմ ընկերները, գնացել ենք շտաբ, մնացել ենք 40 րոպե, հետո դուրս ենք եկել, Պռոշյան փողոցում մասկաներով, ավտոմատներով մեզ փռեցին ասֆալտին: Երբ մեզ տրվող հրահանգ կանգնելու, մեքենայից իջել եմ, իմ հագին եղել է ԲՀԿ շապիկ, ներկայացել եմ, որ ավագանու թեկնածու եմ, առանց որևէ բառ ինձ հետ խոսելու` փռել են, հետո նկարահանումները վերջացնելուց հետո ասում են՝ կարող ես գնալ, ազատ ես: Ասում են՝ խնդիրը որն է, որ ինձ բռնել եք»,- նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս