Սիսիանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները բողոքի ակցիայով են հանդես եկել Շիրակի մարզպետարանի դիմաց: Ընկերությունը փողոցաշինական աշխատանքներ է իրականացնում Գյումրիում «Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային» ծրագրի շրջանակում: Ծրագրի շրջանակում շինարակական աշխատանքիների թերությունների մասին պարբերաբար բարձրաձայնվում էր: Հատկապես դժգոհություն կար` կապված Վազգեն Սարգսյան փողոցի հիմնանորոգման հետ: Նախօրեին էլ տեսանյութ է տարածվել, թե ինչպես է քանդվում Վազգեն Սարգսյան փողոցի բետոնալցված հատվածը, ավելի վաղ բազալտե եզրաքարերի անորակ լինելու մասին տեղեկություններ տարածվեցին: Շինարարներին զգուշացրել են, որ թերություններով պայմանավորված չեն վճարվելու:
Այդ հանգամանքով պայմանավորված էլ շինարարները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` հայտարարելով, որ հենց գալիս է աշխատավարձերը տալու պահը, որորշում են, որ շինարարությունն անորակ է:
Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության որոշմամբ` աշխատանքների վերահսկողություն խմբի ղեկավարը մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն է: Շինարարները ցանկացել են հանդիպել մարզպետի հետ, նրանց ընդունել է Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, ով հորդորել է աշխատավարձերի խնդրով դիմել շինկազմակերպությանը:
Ծրագիրը վերհսկողություն նախկինում Գյումրու քաղաքապետարանն էր իրականացնում, շինկազմակերպության ընտրությունն էլ հենց այդ ժամանակահատվածում է եղել:
Հեղինե Մանուկյան