Քիթս չեմ խոթի ընկերական հարաբերությունների մեջ. Էդուարդ Շարմազանովը` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախօրեին տված հարցազրույցում ուշագրավ արտահայտություններ կային Սերժ Սարգսյանի հետ կապված: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ զրուցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

-Պարո՛ն Շարմազանով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, օրերս տված իր հարցազրույցում անդրադառնալով մարտի 1-ի գործին, ասաց, թե կարծում է` յուրաքանչյուրը մեղքի ինչ-որ զգացում ունի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-Մարտի մեկի գործովպետք է իրականացվի անաչառ, անկողմնակալ քննություն գուցե նաեւ միջազգային փորձագետների ներգրավմամբ: Որեւէ մեկը օրենքիցվերչպետք է լինի: Որեւէ մեկը իր վրա չպետք է վերցնի դատավորի ֆունկցիան: Պետք է իրականացվի հրապարակային, անաչառ քննություն: Ցանկացած հանցագործություն պետք է պատժվի օրենքիողջ խստությամբ: Դա որոշում ենքո՛չ ես, ո՛չ դուք, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը: Դա որոշում է ՀՀ դատական իշխանությունը: Դատական որոշում կլինի,այդ ժամանակ էլ կիմանանք` ովքեր են մեղավոր:

-Խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին` պարոն Քոչարյանը նշեց, որ ինքը անձամբ ստիպված եղավ բանակցել ահաբեկիչների հետ, որովհետեւ ովքեր դա պետք է անեին, փախել էին: Ըստ Ձեզ` ո՞ւմ մասին է խոսքը:

-Չեմ կարող ասել: Այդ հարցին կարող է պատասխանել Ռոբերտ Քոչարյանը:

-Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարար էր: Հնարավո՞ր է, որխոսքը վերաբերի նաեւ նրան

-Չեմ կարծում, որ խոսքը Սերժ Սարգսյանի մասին է եղել, քանի որ այդ դեպքից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը նրան նշանակեց աշխատակազմի ղեկավար: Երկրորդ նախագահը Ձեր նշած հարցազրույցում ասել է, որ հետնորդ ընտրելիս առաջնահերթ է համարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցը: Այսինքն` մի մարդ, ով, ըստ Քոչարյանի, լավագույնս կարող է պահպանել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը եւ Արցախի հարցում լինել հայ ժողովրդի շահերի պաշտպանը, դժվար թե որեւէ բանից փախչեր: Եթե կա մի հոգի, ում այդ խոսքերըչեն վերաբերում, դա Սերժ Սարգսյանն է: Բոլոր մտածումները, որ դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, անհեթեթ եւ ծիծաղելի են:

-Իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին խոսելով` Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իրենք երկար տարիներ ընկերներ են եղել, սակայն վերջին տարիներին համարյա չեն շփվել, որ ինքը բազմիցս քննադատել է  ՀՀԿ քաղաքականությունը: Հիմա, սակայն, ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել պարոն Քոչարյանի հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Նախ ես ցանկություն չունեմ մտնել երկու ընկերների հարաբերությունների մեջ: Դա իմ գործը չէ: Երբեք քիթս չեմ խոթի դրա մեջեւ գնահատական չեմ տա: Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ես բազմիցս նշել եմ, որ ՀՀԿ-ն երբեք ինքնանպատակ որեւէ մեկի հետչի միավորվում, ոչ էլ պատրաստվում է միավորվել: «ՀՀԿ»-ն ազգային պահպանողական կուսակցություն է, որը միավորվում է իր օրակարգի, իր գաղափարների շուրջ: Եվ բոլոր այն ուժերը, բոլոր անհատ մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն համախմբվել մեր օրակարգի շուրջ, մենք պատրաստ ենք համագործակցել:

Հանրապետականը ժամանակին համագործակցել է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-իեւ մի շարք այլ քաղաքական ուժերիհետ: Այսինքն` մենք թշնամիներ չունենքեւ պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կունենան նույն օրակարգը, գաղափարական բազան, ինչըորունենքմենք: Օրինակ` մենք քննադատում ենք ներկայիս իշխանություններին, բայց արտաքին քաղաքական, համապետական շատ խնդիրների շուրջ միակարծիք ենք: Եվ այդ հարցերում օժանդակում ենքմեր իշխանություններին: Դա չեղավ, որմենք իրար պաշտպանում ենք: Հիմա մենք Քոչարյանին նախ եւ առաջ պաշտպանում ենքիրհետ կապված քրեական գործի մասով: Ինչոր հիմա կատարվում է, դա բացահայտ քաղաքական հետապնդում է: Դա արդարադատություն չէ:

-Երկրորդ նախագահը նշել է, որ Փաշինյանը իր` քաղաքականություն վերադարձի հետ կապված գուցե սպառնալիք է տեսնում: Կիսո՞ւմ եք նրա կարծիքը

-Ձեռնպահ եմ մնում նման հարցերի պատասխանելուց: Միայն կասեմ, որմենք կարծում ենք, որ բոլորը կարող են ասել իրենց կարծիքը: Բոլորը, այդ թվում նաեւՌոբերտ Քոչարյանը կարող է քաղաքականությամբ զբաղվել: Եվ այն հարցերում,որոնցում,ըստ մեզ, գործող իշխանությունները իրականացնում են ոչ ճիշտ քաղաքականթյուն, մենք քննադատում ենք: Բայց մենքմեր երկրումորեւէ մեկին մեզ թշնամի չենք համարում: Եվ ի տարբերություն օրվա իշխանությունների` Հայաստանը չենք բաժանում հեղափոխականների եւ հակահեղափոխականների, մերոնցեւձերոնց, սեւերիեւ սպիտակների: Սա ո՛չ Ստալինյան, ո՛չ հիտլերյան ժամանակները չեն: Մենք փոքր երկիր ենք, եւ մեզ համար մեծ շռայլություն է բաժանարար գծեր քաշելը: Էսօր քաղաքական հակառակորդներ ենք, վաղը կարող ենք լինել նույն կոալիցիայի մեջ: Եվ դրա համար էլ պետք չէ կամուրջներ այրել: Մենք, ի վերջո, պետք է վեր կանգնենք անձերի միջեւ պայքարից եւսկսենք նորմալ, ցիվիլ քաղաքական պայքար:

Լուսինե Մինասյան




Լրահոս