Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի Անկախության 27-ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի անկախության տոնը նշելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի 84 մլն 775 հազար դրամ: Գումարը ծախսվելու է այդ տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում բեմերի եւ երաժշտական տեխնիկայի տեղադրման եւ սպասարկման համար:
Ի դեպ, տեղեկացնենք, որ գործադիր մարմինը մշակույթի նախարարությանը մոտ 100 մլն դրամ հատկացրել էր ե՛ւ 2016, ե՛ւ 2017 թվականներին անկախության հռչակման 25-րդ եւ 26-րդ տարեդարձերին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար: