Հայաստանի երկու բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները հաղթանակ են տոնել Թուրքիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստամբուլում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակիչ մենամարտում հաղթեց թուրք բռնցքամարտիկին ու նվաճեց ոսկե մեդալ:  Եզրափակչում իր մրցակցին գերազանցեց նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:




Լրահոս