
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանրահավաքի կմասնակցի: Մասնավորապես նա գրում է. «Այսօր կմասնակցեմ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հավաքին, որը տեղի կունենա Երրորդ մասի մետրոյի ամֆիթատրոնում: Սկիզբը՝ 19.00»:
Հիշեցնենք, որ այս օրերին ընթանում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որին մասնակցում է 12 ուժ: