Բնակարանում դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին ժամը 10:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ համայնքի տներից մեկի դուռը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակում հայտնաբերել Ա.Մ.-ի (ծնված 1948 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս