
Սեպտեմբերի 16-ին, ժամը 16:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկում այրվում է գազի բալոն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել գազի արտահոսք առանց հրդեհի բռնկման:
Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և դադարեցրել արտահոսքը: