
«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքեհմը լրջորեն է տրամադրված ակումբի կազմը համալրելու գործում:
Անգլիացի նախկին ֆուտբոլիստը ցանկանում է իր թիմ հրավիրել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին 2020 թվականին: Հենց այդ թվականին էլ պատրաստվում է իր ելույթները սկսել MLS-ում Բեքհեմի ակումբը, իսկ այդ տարի Մեսսին պայմանագրով նախատեսված վերջին մցաշրջանն է անցկացնելու Կատալոնիայում:
Նվում է, որ «Ինտեր Մայամին» պատրաստ է արգենտինացու համար մեծ գումարներ առաջարկել, չնայած ֆուտբոլիստի հետ դեռ չեն կապվել:
Մեսսին «կապտանռնագույնների» կազմում խաղում է 2003 թվականից: