«Իմ քայլը» դաշինքի սեպտեմբերի 16-ի նախընտրական հավաքի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի որդու զինվորական ծառայության անցնելու փաստին՝ նշելով, որ Ադրբեջանի ժողովուրդը իր երկի ղեկավարի առջև պետք է խնդիր դնի, որպեսզի նրա որդին ծառայի սահմանամերձ գոտում:
«Վերջին երեք օրերի ընթացքում ՀՀ զինված ուժերում ծառայող զինվորը խոցել է երեք ադրբեջանցու ոչ թե այն պատճառով, որ հաճույք է ստանում, այլ այն պատճառով, որ Ադրբեջանի հրամանով կրակում էին ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Իլհամ Ալիևի որդին ծառայի սահմանագծում, և այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպիսի վիճակ կստեղծվի սահմանին: Որևէ ադրբեջանցի մայր չի կարող մեղադրել մեզ, որովհետև մենք հակագործողության ենք դիմում այն ժամանակ, երբ նրանք են այդպես վարվում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սեպտեմբերի 16-ին Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը ծառայության է անցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում։