Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում լարվածություն է տիրում և ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է հայկական գյուղերը: Երեկ ևս բացառություն չի եղել:

Բաղանիսի վարչական շրջանի ղեկավար Նարեկ Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, թե նախորդ օրերի հետ համեմատած, այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել, չնայած կրակոցներ ամեն դեպքում եղել են: Կոթիում համեմատաբար լարված է եղել: Վարչական շրջանի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, թե կեսգիշերին մոտ ադրբեջանական դիրքերից շուրջ 1 ժամ գնդակոծվել է, չնայած որոշ ընդհատումներով են եղել:

Հիշեցնենք, որ նախօրեին Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք էր ստացել գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը, ում հետ խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև նույն մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։




Լրահոս