Ոսկեպար գյուղի ուղղությամբ կրակահերթերի մանրամասները. ինչ իրավիճակ է այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր լարված է եղել նաև Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց վարչական շրջանի ղեկավար Սերոբ Մախսուդյանը: Նրա խոսքով, այդպիսի ինտենսիվ կրակոցներ կան վերջին մի քանի օրերի ընթացքում:

«Երեկոյան 22:30-ից հետո սկսվել են կրակոցներ, հիմնականում բոլորը չեն եղել գյուղի ուղղությամբ, մինչև գիշերվա ժամը 1-ը ամեն ինչ շարունակվել է, բայց հետո գյուղի ուղղությամբ կրակահերթեր են եղել: Բարեբախտաբար վնասներ չունենք», – նշեց Մախսուդյանը:

Նրա խոսքով, սա նորություն չէ, հաճախ են նման բաներ լինում, սակայն միայն վերջին օրերին են այսպես ինտենսիվ դարձել:




Լրահոս