
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ազատ արձակեց կալանքից վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալներ Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Արա Պողոսյանին, Արթուր Եղիազարյանին, Վաղինակ Ստեփանյանին և Հարություն Սալնազարյանին։
Դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունն ու պատգամավորների` «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի և խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արարատ Զուրաբյանի ու Նապոլեոն Ազիզյանի անձնական երաշխավորությամբ ազատեց գործով ամբաստանյալներից չորսին. ևս երկուսի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։