«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ աշխատակիցները հետաքննություն են սկսել «Միկմետալ» ընկերությունում, որը զբաղվում է մետաղյա ամրանների մեծածախ ներմուծմամբ եւ վաճառքով:
Ըստ մեր աղբյուրի՝ մեծածավալ բացահայտումներ են կատարվել սոցիալական ոլորտում բնակարանների կառուցման համար կատարված մատակարարումների մասով: Ընկերության մատակարարած ամրանները ձեւակերպել են շուկայականից բարձր գներով, իսկ տարբերություն «ատկատը» կիսվել է գործը սարքողների միջեւ:
Առավել մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում:
«Միկմետալ» ՓԲԸ-ն հավաստիացնում է, որ ընկերության վերաբերյալ լրահոսում հայտնվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, և ընկերությունը հետևողական է լինելու, որպեսզի զրպարտիչ և վարկաբեկող տեղեկատվություն տարածողները ենթարկվեն պատասխանատվության»: