Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի «Սմարթ»փաթեթներինանցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի չէ։ Դրանք իսկապես շատ պարզ են ու հարմար, և լիարժեք ծառայություններ են ապահովում։ Իսկ այժմ «Սմարթ»փաթեթները դարձան էլ ավելի հասանելի, և մի քանի տարբերակներից Ձեր համար առավել հարմարն ընտրելն լրացուցիչ ծախսերայլևս չի պահանջելու», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սմարթ» սակագնային փաթեթները` կախված ամսավճարի չափից ներառում են անվճար րոպեներ Beeline ցանցի ներսում և ցանցից դուրս(այդ թվում ԱՄՆ ու Կանադա), ինչպես նաև գերարագ ինտերնետի մինչև 12000 ՄԲծավալով։ Այսօր շուկայում գործում է 7 տեսակի«Սմարթ» սակագնային փաթեթ, որոնց ամսավճարըսկսվում է 990-ից(Մարզային) դրամից, առավելագույն փաթեթի ամսավճարը կազմում է 7500 դրամ։ 

Նախընտրելի «Սմարթ» փաթեթին անցնելու համար բաժանորդի հաշվին պետք է լինի տվյալ փաթեթի ամսավճարի չափով գումար և ևս 200 դրամ, որը կմնա բաժանորդի հաշվին։ Նշենք նաև, որ «Սմարթ» փաթեթների ներսում դեպի ավելի բարձր ամսավճար ունեցող փաթեթին անցումը նույնպես անվճար է։

Հիշեցնենք, որ մինչև 2018 թ․ դեկտեմբերի 31-ը «Սմարթ 3500» և ավելի բարձր ամսավճարով «Սմարթ» փաթեթներումբաժանորդները կարող են ներառված 10000 ներցանցային րոպեների շրջանակում նաևզանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline-ի ցանց։




Լրահոս