Այսօր Հանրապետության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձավ ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումներին, նշելով, որ միջոցառումը լինելու է ապակենտրոնացված ու բազմաժանր.
«Կունենանք հյուրեր Արցախից, ինչը մեզ համար շատ ուրախալի է։ Ելույթ են ունենալու բավականին մեծ թվով սիրված ու սիրելի երաժիշտներ։ Հանրապետության հրապարակում բացի երաժշտական կատարումներից, կլինեն նաև թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոճերին վերաբերող տաղավարներ»,- հայտնեց նախարարը։
Մակունցը նաև տեղեկացրեց, որ տարբեր ոլորտների հեղինակավոր ու գնահատված մարդկանց սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ զրուցելու ու նկարվելու. «Նախատեսված է հատուկ ժամ Հանրապետության հրապարակում, որը պայմանականորեն անվանել ենք «սելֆիի ժամ»։ Այս ժամին քաղաքացիները կկարողանան նկարվել հայտնի գործիչների հետ»,- տեղեկացրել է Լիլիթ Մակունցը։