Այսօր առավոտյան ` 08:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ուղղաթիռով մեկնել է Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ: Հասկանալու համար, թե ինչով էր պայմանավորված վարչապետի` վաղ առավոտյան այցը Ստեփանակերտ ու հանդիպումները, ArmLur.am-ը զրուցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե որևէ արտառոց բան վարչապետի այցի մեջ պետք չէ փնտրել: Նա ընդգծեց, թե Նիկոլ Փաշինյանի այցն Արցախ նախապես որոշված է եղել, այլ ոչ թե վերջին պահին է կատարվել:
«Մենք շուտով հաղորդագրություն կտարածենք, սահմանում ամեն ինչ հանգիստ է: Այցը նախապես պլանավորված էր»,- հավելեց նա: