ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարության 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ստորաբաժանման կազմում անձնակազմի մարտական խնդիրներ կատարելու, զենքի ու մարտական տեխնիկայի հմուտ կիրառման, տարբեր մարտատեսակներում առաջադրանքների կատարման և խնդիրների լուծման, վճռական ու հմուտ գործողությունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը, զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկություններն ստուգելու նպատակով սեպտեմբերի 17-ից 19-ը 4-րդ զորամիավորումում, գեներալ-մայոր Վ. Քոչարյանի հրամանատարությամբ, անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս