Առաջին զուգագուլպաներն այն տեսքով, որոնց մենք սովոր ենք, ԱՄՆ-ում հայտնվել էին 1960-ական թվականներին: Այս հայտնագործությունը համընկավ մինի-յուբկաների տարածման հետ: Մինչ այդ աղջիկները հագնում են կիսագուլպաներ:
Սակայն, որպեսզի տեսքը գեղեցիկ լինի և ամեն ինչ ճիշտ համադրված, պետք է մի քանի բան հաշվի առնել.
Զուգագուլպա ընտրելով, պետք է մի քանի կանոն հաշվի առնել`
միջավայրը և ոճը (օֆիսային աշխատանք, ֆորմալ և ոչ ֆորմալ հավաքույթներ, զբոսանք քաղաքում և այլն),
ձեր տարիքը,
նորաձևության միտումները:
Ընդհանուր կանոններ
Պետք է հասկանալ, թե որ գույնի զուգագուլպան ինչպիսի հագուստի հետ պետք է կրել: Շատ բաց գույնի զուգագուլպան չպետք է կրել հաստ հագուստի հետ:
Հեռացրեք ձեր զգեստապահարանից վառ, փայլփլուն զուգագուլպաները: Մի մոռացեք եղանակի մասին: Եթե դրսում շոգ է, զուգագուլպա կրելու անհրաժեշտություն չկա: Իսկ եթե կաշկանդվում եք առանց զուգագուլպաների, տաբատ կամ երկար շրջազգեստ կրեք: Ցուրտ եղանակին սինթետիկ զուգագուլպան չի ավելացնի Ձեր վստահությունը, դրանից բացի դուք կարող եք մրսել:
Երբեք մի կրեք զուգագուլպաները գուլպաների հետ: Բացառությամբ, եթե երկարաճիտ կոշիկ չեք հագնում:
Բարակ զուգագուլպաները կիսաշրջազգեստի և կարճ վերարկուի հետ ցուրտ եղանակին շատ տխուր է դիտվում: Ցուրտ եղանակին նախընտրելի է կարճ կիսաշրջազգեստը կրել երկար վերարկուի հետ: