Հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում ամուր կանգնած է մեր բանակի թիկունքին. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետությունից վերադառնալուց անմիջապես հետո մասնակցեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի կազմակերպած հավաքին:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ այսօր դիրքերում հզոր տղաներ են կանգնած: «Ես ցանկանում եմ խնդրել, որ բուռն ծափահարենք ժամկետային, պայմանագրային զինծառայողներին, որպեսզի նրանք համոզված լինեն , որ հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում ամուր կանգնած է մեր բանակի թիկունքին: Մեր բանակը ամուր պահում է Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության սահմանները»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը ողջունեց բոլոր զինվորների ծնողներին և հարազատներին: «Ես ողջունում եմ բոլորիդ և զինվորներին մաղթում բարի ծառայություն և բարի վերադարձ»,- ասաց Փաշինյանը:




Լրահոս