![](https://armlur.am/wp-content/uploads/2018/09/261939A2-2C30-4CED-BBAF-45D88357A2C2_w1023_r1_s.jpg)
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, բոլոր այն քաղաքներում, որոնք առանց ղեկավար են մնացել, տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Էջմիածինը թեկնածուների պակաս չի ունենալու: Այս պահին քաղաքապետի աթոռի համար պայքարն ընթանում է 6 հոգու միջև: Ինչպես տեղեկացավ «Ժամանակ»-ը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ևս ցանկություն ունի առաջադրվելու:
Նա մասնավոր զրույցներում ասել է, որ իրեն սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ-ն դեռ հստակ որոշած թեկնածու չունի, իսկ Գասպարյանին համարում է թույլ թեկնածու: Այլ կերպ ասած՝ ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է: Հաջորդ թեկնածուն, ով նպատակ ունի դառնալ Էջմիածնի քաղաքապետ, նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանն է, ով համարվում է գեներալ Մանվելի շրջապատից»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում