Ինչպես է Վարդան Ղուկասյանը փորձում քողարկել իրականությունը. «ասֆալտփռոցին» նրան կհասնի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը հրահանգում եմ իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների այսպես կոչված թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին», – սեպտեմբերի 11-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի հրահանգից հետո հաջորդեց բառի բուն իմաստով ասֆալտին պառկեցնելու օպերացիան, իսկ հասարակության շրջանում օլիգարխի համբավ ունեցող պատգամավորները միաբերան պնդում էին, թե մտահոգվելու առիթ չկա, իրավապահներն իրենց մոտ անելիք չունեն։

Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն «Ազատության» հարցին` մտավախություն չունի՞, ի պատասխան` իրեն հատուկ բառապաշարով, բուն հարցին չպատասխանելով, հայտարարել է. «Ինչ որ դուք ունեք, ինչ որ ձեր տակն է, ոչ ոք չունի: Ժողովուրդը լավ գիտի` ով է օլիգարխ, ով օլիգարխ չէ: Ձեր տերերն են օլիգարխ…». ապա հրաժարվել է պատասխանել մյուս հարցերին…

Մինչդեռ Վարդան Ղուկասյանի աչքից վրիպել է ակնհայտը. հարցազրույցում նրա կողքին կանգնած է իր թիկնապահը… 

Թիկնապահն էլ հո ասեղ չէ՞ դեզի մեջ…

Այսպիսով` Վարդան Ղուկասյանը հակասեց ինքն իրեն, իսկ թե ինչ է սպասվում նրա թիկնապահներին, ցույց կտա ժամանակը:




Լրահոս