
Երևանի «Հանրություն» դաշինքը բարձր է գնահատում իրենց շանսերը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը նշեց, թե Երևանում մտածող մարդիկ շատ են և կհասկանան, թե ինչ են առաջարկում:
«Մենք ոչ քաղաքական ուժ ենք, տարբեր հասարարական կազմակերպությունների դաշինք ենք և համոզված ենք, որ կկարողանանք տրամադրել ամենալավ լուծումները: Մենք չունենք որևէ քաղաքական կամ ֆինանսական սպոնսերներ, ոչ ոք կանգնած չէ մեր հետևում, նույնիսկ մեր քարոզարշավը հիմնված է մեր ֆինանսական միջոցների վրա», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: