Խոստացված աղբահան մեքենաները Հայաստանում կլինեն ուրբաթ օրը. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, թե իրենք մտահոգ են Երևանում առկա սանիտարահիգիենիկ խնդիրներով:  Պապիկյանը նշեց, թե այս ընթացքում «Սանիթեք» ընկերությունն արդեն երկու անգամ տուգանվել է եր իրենց անմիջական պահանջով «Սանիթեք» ընկերությունը քայլեր է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներկրելու համար:

Պապիկյանը նշեց, որ խոստացված աղբահան մեքենաները Հայաստանում կլինեն ուրբաթ օրը։ Նախարարն ասաց, որ այդուամենայնիվ, վստահության չկա «Սանիթեք» ընկերության հանդեպ։ «Խոստումները, որ բազմիցս տրվել են նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին, խախտվել են, և որպեսզի առաջիկայում ֆրանկոֆոնիայի շրջանակներում և Երևանի տոնին մենք խնդիրներ չունենանք, հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին և Կամո Արեյանի հետ քննարկել ենք այլ համայնքներից անհրաժեշտության դեպքում տեխնիկա ներգրավվելու հարցը»,- նշեց նա:




Լրահոս