Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում բուհի դիմաց։ Ուսանողները բարձրաձայնում են, որ բողոքի ակցիայի պատճառը ոստիկանության կողմից ինստիտուտում հայտնաբերված չարաշահումներն են և մասնակիցները պահանջում են բուհի ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը:
Սակայն ռեկտորը Դավիթ Մուրադյանը պնդում է, թե որևէ կապ չունի չարաշահումների հետ: «Ես կարծում եմ, որ չարաշահումների վերաբերյալ պետք է գնահատական տալ քննության ավարտից հետո, ոստիկանության հաղորդագրության մեջ իմ հասցեին որևէ մեղադրանք չկա»,- հավելեց նա:
Ըստ ոստիկանության հաղորդագրության` ինստիտուտի պաշտոնատար անձինք սկսած 2012 թ., օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար: