ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ տիրույթում միայն համայնքի ղեկավարի աշխատանքն ապահովելն է, ես ապահովել եմ. Սուրեն Պապիկյանը` Շատինում ստեղծված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ի թղթակիցը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին` ինչ քայլեր է ձեռնարկում Շատին համայնքում ստեղծված իրավիճակը կանոնակարգելու համար և արդյոք իր մեղքի բաժինը չի տեսնում:

Ինչպես հայտնի է` 2017թ. ՏԻՄ ընտրություններում Շատինի գյուղապետի թեկնածուներից նախկինում ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը, որն այժմ հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների դիրքերից, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Նա, չհաշտվելով իր պարտության հետ, տևական ժամանակ է իր կողմնակիցների հետ միասին պարբերաբար բողոքի ցույցեր է կազմակերպում: Ավելի քան երեք ամիս է, ինչ Շատին համայնքի մոտ 20 բնակիչ զավթել է համայնքապետարանը՝ պարալիզացնելով համայնքի աշխատանքները: Նորընտիր համայնքապետ Արթուր Ստեփանյանն էլ, տեսնելով, որ չի կարողանում մուտք գործել համայնքապետարան, ստիպված է եղել համայնքի աշխատանքները իրականացնել Թառաթումբ համայնքում:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցներն այցելել են Շատինի համայնքապետարան՝ հասկանալու և լուսաբանելու այնտեղ կատարվող իրադարձությունները, սակայն բեռնատարով համայնքապետարանի բակը փակած ու համայնքապետարանի աստիճանների և մուտքի դռան մոտ մահճակալ տեղադրած բնակիչները, ըստ թերթի, հարձակվել են թղթակիցների վրա, անգամ խլել լրագրողական վկայականը, հարվածել տեսանկարահանում իրականացնող թղթակցի ձեռքին, քաշքշել: 

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս