Արթուր Դավթյանին դատի տալու հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու եւ այլ պաշտոնի նշանակելու մասին:

ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել էին` Վահագն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի պաշտոնից փոխադրվել է համարժեք` ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնի: Երեկ տեղեկացանք, որ Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որ դատախազության որոշակի գործողություններ արգելի, արդյունքում գործը նախագահող դատավորը` Էդիկ Ավետիսյանը, բավարարել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնի միջնորդությունը:




Լրահոս