Երևանի օրը որպես տոն կամրագրվի օրենքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության վաղվա նիստում գործադիրը հավանության կարժանացնի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը, որը ներկայացրել է Հ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Նա առաջարկում է Երևանի օրը, որպես տոն օրենքով ամրագրել, սակայն դրա հետ կապված ներկայացնում է որոշ նկատառումներ.

1. նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով. «Հոդված 14.1. Երևանի օր՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:»: Մինչդեռ.

1) «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում արդեն իսկ առկա է 14.1-ին հոդված հետևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 14.1. Տեղական ինքնակառավարման օր` նշվում է նոյեմբերի 10-ին»: Այս առումով, նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթները՝ լրացվող հոդվածն անհրաժեշտ է նախատեսել այլ համարով,

2) օրենքի 14-րդ հոդվածի համաձայն հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Թարգմանչաց տոն, որը համընկնում է ներկայացված նախագծով առաջարկվող Երևանի օրը որպես տոն օր նշելու օրվա հետ, ուստի առաջարկում ենք նախագծում «շաբաթ օրը» բառերը փոխարինել «կիրակի օրը» բառերով, 

2. նախագծի 1-ին հոդվածում՝ «2001 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:  

 




Լրահոս