ՀՀ կառավարության վաղվա նիստում որոշում կկայացվի տրանսպորտային միջոցներ հատկացնել Արցախի հանրապետությանը: Մասնավորապես ՀՀ ոստիկանությանն ամրացված՝ 75.816.000 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցները և 7.140.500 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով սարքավորումները կհանձնվի Արցախի ոստիկանությանը:
Ընդ որում, որոշման նախագծի մեջ ներկայացված են նաև տրանսպորտային միջոցների մակնիշները.
Օրինակ առկա են` 2016թ. արտադրության Տոյոտա-Քեմրի, 2015 թվականի արտադրության Տոյոտա-Կորոլլա, 2015 թվականի արտադրության Շևրոլե-Նիվա, 2008 թվականի արտադրության Տոյոտա-Պրադո և այլ ավտոմեքենաներ: Ընդհանուր առմամբ, Արցախի ոստիկանությանը կտրվի 7 ավտոմեքենա: