
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի գործադրման: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի կիրառման`բացառապես խաղաղ ճանապարհով: Այս առումով ակտուալ է կողմերի ուշադրության սեւեռումը բանակցային գործընթացի ակտիվացման վրա, որի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության շուրջ գագաթաժողովի ընթացքում`Ժնեւում 2017թ.-ի հոկտեմբերին»,-նշվում է հայտարարության մեջ: