
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 20-ից Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում՝ Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում, չկարգավորվող հետիոտնային անցումի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Բագրատունյաց փողոցի նշված հետիոտնային անցումի հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: