«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 14-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել ԵՊՀ աշխատակից Վոլոդյա Հովսեփյանը: Վերջինս դատարանին խնդրել է վերանայել ռեկտորի հրամանը, խախտումների բնույթը բացահայտել եւ նախկին աշխատանքում վերականգնել:
Նկատենք, որ դատական համակարգը այս օրերին հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Բանն այն է, որ մի շարք գերատեսչություների աշխատակիցներ դատի են տվել իրենց ղեկավարներին եւ պահանջում են վերականգնել իրենց նախկին աշխատանքում: Արդյունքում, դատարանը, ուսումնասիրելով այդ գործերը, նկատում է, որ հայցվոր եւ պատասխանող կողմը իրենց պնդումներում արդարացի են, ուստի այստեղ հարց է առաջանում` ում օգտնին որոշում կայացնի դատարանը` շարքային աշխատակցի՞, թե՞ պետական կառույցի ղեկավարության: