
Նիկոլ Փաշինյանի՝ ռեյդեր սկսելու կոչից հետո «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թիկնազորի անդամներ են հանդիսանում պահնորդական ընկերությունների ներկայացուցիչները, այն էլ՝ օրինական: Սակայն փաստորեն մինչեւ պահնորդական ընկերություններում աշխատանքի անցնելը տվյալ մարդիկ պետք է համապատասխան կրթություն ստանան, որը եւս կանոնակարգված է 2012 թվականին ընդունված օրենքով:
Ըստ այդմ` սահմանված է թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները: Եվ եթե պահնորդական ընկերություններին գործունեության լիցենզիա տալիս է ՀՀ ոստիկանությունը, ապա այդ մարդկանց կրթություն տալու լիցենզիան էլ տրամադրում է Կրության եւ գիտության նախարարությունը: Նաև սահմանված է, թե քանի թիկնապահով և մեքենայով կարող է շրջել պատվիրատուն:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։