Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություն կա, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով խանդավառությամբ է ընդունել Քոչարյանի վերադարձը, վերականգնել է կապերը նրա շուրջը հավաքվող անձանց հետ, մասնավորապես՝ վաղեմի հակառակորդ Հովիկ Աբրահամյանի։ Նա հաճախ հանդիպում է նաեւ Իշխան Զաքարյանին։ Ի պատասխան մեր հարցին, նա ասաց, թե վերջերս Հովիկ Աբրահամյանն է իրեն զանգահարել՝ «Ավազահատիկի» թեմայով․

«Եվ վերջ, եթե որեւէ շրջանակի հետ հանդիպում լիներ, կխոստովանեի»։ Քննչական կոմիտեում «Ավազահատիկ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա քրգործ է հարուցվել այս 2 պաշտոնյաների դեմ՝ լիազորություններն անցնելու, խարդախության առերեւույթ դեպքի վերաբերյալ։ Ուշագրավ է, որ Սարգսյանը հեղափոխությունից հետո հայտարարում էր, թե հավանաբար սեպտեմբերին դուրս կգա ՀՀԿ-ից, սակայն ամռան ընթացքում մտափոխ է եղել»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս