
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրել է համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝դեսպան Ուրազաևը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև արդեն առկա հարաբերությունները առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ և կազմակերպված աշխատանքներին:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև և գտնել համատեղ աշխատանքների եզրեր`հնարավոր բոլոր ուղղություններով: