«Հայացք» մամուլի ակումբում կայացավ «Ժառանգություն» կուսակցության ասուլիսը: Բանախոսներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանn ամփոփեցին անցած քարոզարշավն ու խոսեցին քաղաքական լարվածության մասին: Կուսակցության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ճիշտ է մեր պետական որոշ օրակարգեր շեղեցին ավագանու ընտրություններից, սակայն ընդհանուր առմամբ ամեն բան լավ ընթացավ:
«Պետք է հասկանալ, որ սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախկին նախագահի միջև: Եվ լավ է, որ քարոզարշավն ընթացավ ոչ թե ընդդեմ, այլ հանուն ինչ-որ բաների: Եվ ափսոս, որ քարոզարշավի ժամանակը քիչ էր»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը
Կուսկացության ավագանու ցուցակի երկրորդ համարը ներկայացնող Արմեն Մարտիրոսյանը իր մտահոգությունն հայտնեց և ասաց, որ իր կարծիքով ընտրակարգը սխալ է:
«Լավ կլիներ, որ լիներ քաղաքպետի ուղիղ ընտրություններ»,- հավելեց նա:
Հարցին` պարոն Արմեն Մարտիրոսյանը մտահոգություն չի՞ տեսնում, որ Հայաստանում կստեղծվի միակուսակցական համակարգ, վերջինս պատասխանեց, որ հույս ունի պատմությունը չի կրկնվի:
«Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես համազգային պայքարը վերածվեց ՀՀՇ կուսակցության, որն էլ իր հետ բերեց շատ արատավոր երևույթներ: Հույս ունեմ` նման մի բան չի լինի»:
«Այս ընտրությունները կարող ենք համարել խորհրդարանական ընտրությունների նախերգանքը: Վարչապետի կողմից հնչեցրած միտքը շատ ճիշտ էր, որ ով դեմ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների կայացմանը, չպետք է ձայն ստանա»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջում Արմեն Մարտիրոսյանը հարկ համարեց հիշեցնել, որ Ժառանգությունը սատարում է ներկայիս իշխանություններին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: