
Այս պահին կառավարության դիմաց լարված իրավիճակ է: Բողոքող քաղաքացիները ցանկանում են ներխուժել կառավարության շենք, սակայն ոստիկանները դիմադրում են: Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իջավ խոսելու քաղաքացիների հետ:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության դիմաց են հավաքվել Արծվաշենի բնակիչները, ովքեր պահանջում են փոխհատուցում կառավարությունից: Բանն այն է, որ երկար տարիներ առաջ իրենց տները գնդակոծվել են և մինչև հիմա ոչ մի փոխհատուցում չեն ստացել: