ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը մինչեւ այս ամսվա վերջ Ռուսաստանի Դաշնությունից կվերադառնա Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Սեյրան Սարոյանը մեկնել է Մոսկվա: Լուրեր էին շրջանառվում, որ նա մշտական բնակություն է հաստատելու:
Սակայն նրա օգնականը տեղեկացրել էր, որ իրականում ՀՀԿ-ական պատգամավորը մեկնել է այնտեղ ամբողջական բուժման: Սեյրան Սարոյանը ՌԴ-ում ստացել է ամբողջական բուժումը եւ հիմա, փաստորեն, վերադառնում է Հայաստան: Հետաքրքիր է՝ արդյոք նա կշարունակի՞ մասնակցել ԱԺ նիստերին: