ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ են խոստացել իրավապահները նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ Վայոց Ձորի Շատին համայնքում շուրջ 3 ամիս տիրող իրավիճակի մասին:

Նշենք, որ արդեն երեք ամիս է, ինչ շատինցիները փակել են Շատինի համայնքապետարանը եւ թույլ չեն տալիս, որ որեւէ մեկն այնտեղ մուտք գործի:

-Պարո՛ն նախարար, ըստ Ձեզ, Ձեր անգործության հետեւանքը չէ՞ այն, ինչ կատարվում է Վայոց Ձորի Շատին համայնքում: Շուրջ երեք ամիս բնակիչները քրեորեն պատժելի արարք են իրականացրել. զավթել են համայնքապետարանը` պարալիզացնելով համայնքապետարանի գործունեությունը: Ոստիկաններ են ծեծվում, նույն հաջողությամբ նաեւ խոչընդոտում են լրագրողների մասնագիտական գործունեությունը:

-Նախ ոչ ոք ոստիկաններին ծեծել չի կարող. սա ամենաթողություն կլինի: Իսկ եթե նման փորձեր արվեն, կընդունեն նախ իրավական հետեւանքներ: Ինչ վերաբերում է Շատին համայնքին, ապա, ոչ, խնդիրը սկսել է մոտավարոպես 8 ամիս առաջ. Շատին խոշորացվող համայնքի շատ բնակավայրեր չեն ընդունել խոշորացման պրոցեսը: Սկսվել է պայքար, թե որ համայնքը պետք է լինի կենտրոն: Բախում է եղել երկու կողմերի միջեւ, այնուհետեւ պետական կառավարման տարբեր մարմինների միջամտությամբ եկել են էն եզրահանգման, որ պետք է ընտրություններ տեղի ունենան: Ընտրություններում պարտվել է Շատին համայնքի համայնքապետը, ձեւավորվել է Եղեգիս խոշորացված համայնքը, ընտրությունից հետո բախում է տեղի ունեցել, այսպես ասած, երկու կողմերի միջեւ, խոսքը վերաբերում է ֆիզիկական բախումներին: Դրան, բնականաբար, միջամտել է ոստիկանությունը, կոմպրոմիսը եղել է այն, որ բոլորը հաշտվում են, կռվի մասնակիցները, որոնք մի քանիսը ձերբակալված էին, եռօրյա ժամկետում ազատ են արձակվել, ու կրքերը կարծես թե հանդարտվել են:

-Բայց, ըստ էության, չեն հանդարտվել…:

-Իշխանափոխությունից հետո շատինցիները կրկին փողոց փակեցին, եւ հարցը ներկայացվեց հետեւյալ կերպ. դա իհարկե նաեւ համայնքապետի բացթողումն էր: Ես անձամբ ներկա եմ եղել: Նախ իշխանությունն ու ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը այսպիսի որոշում է ընդունել, որ հատուկ կարգավիճակ է տրվում, սովորաբար խոշորացված համայնքներում կենտրոն հանդիսացող տվյալ դեպքում կոնկրետ Շատին համայնքը չէր կարող ունենալ վարչական ղեկավար: Բայց իբր թե որոշում է եղել, որ կարող է ունենալ վարչական ղեկավար, եւ գործող համայնքապետը դա չի իրականացնում: Մենք պայմանավորվեցինք, որ համայնքապետը շատինցիների ներկայացրած թեկնածուին կնշանակի վարչական տարածքի ղեկավար: Ամեն ինչ կարգավորվում է, բոլորը գոհ են, երջանիկ են, էսպես է պայմանավորվածությունը:

Հետո ես ծանոթացա, որ կառավարությունում նման որոշում չկա. կա՛մ համայնքապետը ինքն էլ տեղեկացված չէր, կա՛մ էմոցիոնալ պահի տակ չկարողացավ դրան ճիշտ պատասխանել, բայց, ըստ էության, Շատինում հնարավոր չէ ունենալ վարչական ղեկավար: Բայց այդ օրը ես ինձ համար պարզեցի, որ այն շենքը, որը հանդիսանում է Եղեգիս խոշորացված համայքնի կենտրոն, հնարավոր չէ այդտեղ գործունեություն ծավալել, քանի որ շենքը փլվում է, քայլելիս շենքը շարժվում է: Այդ շենքը վերակառուցման կամ նորը կառուցելու խնդիր ունի, եւ համայնքապետը մեզ դիմեց խոշորացված համայնքի մաս կազմող որեւէ այլ համայնքում իր հետագա գործունեությունը ծավալելու խնդրանքով` հաշվի առնելով շենքի այսօրվա վիճակը, եւ շինարակական աշխատանք ծավալելու աննպատակահարմարությունը, որովհետեւ  անիմաստ է 100-150 մլն վատնել մի դեպքում, երբ այլ խոշորացված համայնքի մաս կազմող համայնքներում կան շենքեր, որտեղ կարելի է  գործունեություն ծավալել: Մենք հնարավորություն տվեցինք, որ համայնքապետն իր գործունեությունը ծավալի այդտեղ, բայց սա լուծում չեղավ:  Այո, համայնքի բնակիչները շրջափակել են վարչական շենքը: Իհարկե, հենց դրա հաջորդ օրը դիմել են համապատասխան մարմիններին` ոստիկանությանը: Այսինքն` մեզ կամ, ընդհնարպես, որեւէ մարմնի մեղադրել անգործության մեջ, երբ իրականում ոստիկանությունը մի քանի անգամ նույնիսկ հատուկ ուժեր է ուղարկել այդ վայր: Նույնիսկ եղավ մի դեպք, որն իհարկե իրավապահ մարմինները կորոշեն: Ես դիմել եմ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ոստիկանությունն իր հերթին դիմել է դատախազսություն, եւ այս կապակցությամբ արդեն իսկ գործ է հարուցվել:  Մի շարք բնակիչներ արգելել են լրագրողին իրականացնել մասնագիտական գործունությունը: Կան փաստեր, որ այս պահին համայնքապետի եւ համայնքապետարանի գործունեությանը ոչ ոք չի խաչընդոտում, պարզապես կան մի խումբ քաղաքացիներ, որոնք համայնքին պատկանող շենքն այս պահին շրջափակել են, բայց խոստացել են 10-օրյա ժամկետում այն ազատել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս